«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Եվ կլսեք ճշմարտության Ձայնը

Եվ կլսեք ճշմարտության Ձայնը
13.11.2023 | 13:21

Մարդի՛կ, ձեռք բերեք և կարդացեք այս զարմանահրաշ գիրքը. Ֆրանց Վերֆել. «Երեմիա. Լսե՛ք ձայնը»։

Գերմաներենից թարգմանել է Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը:

Տպագրվել է Գրիգոր Մովսիսյան եւ Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ, որոնցից էլ ստացել եմ այս թանկ նվերը։

Դժվար, բազում տագնապներով լեցուն այս օրերում շատ, շատ հարցերի պատասխանները կգտնեք աշխարհը և մարդկությունը դեպի կործանում տանող պատճառների մասին և կլսեք ճշմարտության Ձայնը…

Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ